Պետություն և բանակ ստեղծող, կռիվ տվող, հայրենատեր ու խելացի մարդկանց շնորհիվ, 28 տարի Ադրբեջանը միջազգային կառույցներում խնդրում էր, որ Հայաստանը դուրս բերի զորքերն Արցախի հարակից շրջաններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
 
Սյսօր Հայաստանն է միջազգային կառույցներում աղերսում, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքներից:
Պատճառն այն է, որ հայ ժողովուրդն իր զավակների արյունը, ստորացված արժանապատվությունը ու զրոյացված քրտինքն անտեսելով` երկու անգամ ընտրել է Աստծո կողմից մերժված, աշխարհի ամենաանբարոյական, դավաճանական ու տգետ «իշխանությունը»:
Աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում:
 
Շուտով գալու է ժամանակը, երբ բոլոր նիկոլ ընտրողներն ամաչելու և զղջալու են իրենց քաղաքացիական մահացու կեցվածքի համար (եթե իհարկե նամուս և ուղեղ ունեն):