ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Իմ խոր վշտակցությունն ու ցավակցությունն եմ հայտնում Սոնա Մնացականյանի ընտանիքին և հարազատներին։
Կատարվածը սարսափելի ողբերգություն է, որն իր խոր հետքն է թողել յուրաքանչյուրիս սրտում։
Միջադեպի բոլոր մեղավորները պետք է ստանան արժանի պատիժ։ Բոլորս պետք է ամեն ինչ անենք հետագայում մարդկային անդառնալի կորուստների հանգեցնող նման դեպքերը բացառելու և հայ ժողովրդի համար այս մահաբեր ընթացքն օր առաջ կասեցնելու համար»։