Հայտարարությունը, բնականաբար, սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆիա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 5-րդ ալիքի եթերում նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի արած հայտարարությանն այն մասին, որ Անվտանգության խորհրդի 2020թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։
Ըստ Մարուքյանի գրառման՝ ինքը պաշտոնապես հայտարարում է, որ նման քննարկում իրենց մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել:
«Այսինքն՝ հայտարարությունը, բնականաբար, սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆիա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։
Զարմանալի է հետպատերազմյան շրջանում Սոֆիա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021թ. հունվարի 09-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի և թե՛ հետպատերազմյան շրջանի համար։
Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները»,- եզրափակել է Մարուքյանը։