Իրավաբան Կարեն Մաճկալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ այն, ինչ այս պահին կատարվում է Դոնբասում և առհասարակ Ռուսաստան-արևմուտք հարաբերություններում, վերաբերվում է նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը, քանզի փաստացի հավաքական Արևմուտքը փորձում է թուլացնել կամ քանդել Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր Ռուսաստանը...
Եվ առաջանում է բնական հարց` ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Արցախը։ Պատասխանը միանշանակ է` գոնե թույլ չտալ, որ հավաքական Արևմուտքը փորձի թիկունքից հարվածել մեր անվտանգության երաշխավոր Ռուսաստանին։ Իսկ դրա համար պետք է օր առաջ Հայաստանում հակառուսական քարոզի դեմն առնել պետական մակարդակով, պայքար տանել արևմուտքից գրանտների դիմաց հակառուսական քարոզչության դեմ։
Ռուսաստանը թուլացնողները նաև Հայաստանի պետականության թշնամին են և սա հարկավոր է հստակ գիտակցել»: