Քաղաքագետ Հայկ Եսայանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Երեկ արդեն պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն հասավ իր նպատակին և սադրեց Ուկրաինայի իշխանություններին: Վերջիններս ամեն կերպ արդեն փորձում են լայնածավալ պատերազմի մեջ մտցնել մեր ռազմավարական դաշնակցին:
2 տարի առաջ, երբ ԱՄՆ-ն սպանեց Իրանցի գեներալին ՀՀ վարչապետը տոլմա էր փաթաթում: Հետո ստացանք Արցախյան պատերազմում Իրանի պռո-Ադրբեջանական պահվածք:
Հիմա, երբ մեր ռազմավարական դաշնակիցն է շատ մոտ լայնածավալ պատերազմի երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ֆլեշմոբ է անում իր էջում: Այս անգամ մեր ստացած ապտակը կարող է շատ ավելի սթափեցնող լինել»,- գրել է նա: