Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 
 
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։
Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։
Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»։
 
Հիշեցնենք, որ ՔՊ-ն անվստահություն է հայտնել Հայկ Մարությանին: Լուրեր են տարածվել, որ նրան կփոխարինի Արմեն Կոտոլյանը: