Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը:
«Հայաստանի վարչապետը չգիտեր, որ Սյունիքում կա 6 գյուղ, որտեղ ապրում են 250 ընտանիք։ Իսկ ինչքան կզարմանա, որ իմանա Սյունիքում կա գյուղ (անունը դիտավորյալ չեմ նշում շառից-փորձանքից հեռու), որտեղ ապրում է 3 ընտանիք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանդիլյանը:
Նախկին նախարարն ընդգծել է՝ եթե սրանք չգիտի Հայաստանի վարչապետը, «ապա է՜լ ինչեր չգիտի...»: