Այսօր՝ 23.11.2021թ. ժամը 17:00-ին շտապ հավաք հանրապետության հրապարակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին ժամը 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու շտապ հավաք:
Հավաքի մասնակիցների պահանջը իշխանություններին նույնն է՝
1. կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
2. թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն
3. պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Իրական ընդդիմադիր ուժերին, որոնք այս իշխանությունների հետ հակահայկական ծրագրի մասնակից չեն, խնդրում ենք չխանգարել և մեզ մրցակից չդիտարկել: Մեր շարժումն ապակուսակցական է:
Այս շարժումը ցույց է տալու իշխանության մեջ գտնվողների իրական մտադրությունները:
Խնդրում ենք այս իշխանությանը վստահած և նույնիսկ հիմա վստահող քաղաքացիներին միանալ շարժմանը, քանի որ միայն ժողովրդական հուժկու պահանջով գերտերությունները և թշնամի պետությունները չեն պարտադրի Հայաստանին իրենց օրակարգը:
Խնդրում ենք իշխանության մեջ պաշտոն զբաղեցնող այն անձանց, որոնք, իրոք, հայրենիքը սիրում են և այս պահին իշխանության կազմում են իրենց մեջ դեռ չհամոզվելով ազգակործան քաղաքականությունը, տեր կանգնեք երկրին: Դուք էլ ձեր լիազորությունների շրջանակներում պնդեք այս թեզերը:
Այսօր ժամը 13:00-ից էլ ուսանողներին իրազեկելու աշխատանքներ ենք տանելու: Սկսելու ենք պոլիտեխնիկական համալսարանի մոտից»: