Հայկ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նայում էի մի քանի տարի առաջ, քաղաքապետ
Տարոն Մարգարյանի փայլուն առաջարկի՝ Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը նվիրված հանրային քննարկման մասին Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժը: Դե բնականաբար ԱՄՆ ֆինանսավորում ունեցող ռադիոկայանը ստանդարտ բառերով փորձում էր դա ներկայացնել, որպես սուվերենության կորուստ:
Բայց խնդիրը այստեղ մեր որոշ հայրենակիցների մոտեցումն էր այս հարցին: Նրանք դեմ էին արտահայտվում Միկոյանի արձանի տեղադրմանը,պատճառաբանելով,թե Միկոյանի որոշմամբ 2.000 հայի գնդակահարելու, կամ աքսորելու հրաման է տրվել: Այսինքն մեր մտավորականները մարդուն դատու՞մ են բացառապես էթնիկ զտմամբ:
Օրինակ իմ պատկերացրած երկրում տեղ չունեցող հայերի քանակը շատ ավելին է քան երկու հազար: ԵՒ՞: Ես էլ տեղ չունեմ, ձեր հորինած հայակենտրոն աշխարհում:
Ցանկացած ադեկվատ իշխանություն պիտի փորձի երկիրը զտել Դանիել Իոնիսյան տեսակից, Նիկոլ Փաշինյան տեսակից և հազարավոր նման հայերից: Հիմա ի՞նչ ,երկիրը այդպիսի հայերից մաքրողը պիտի տեղ չունենա մեր երկրում:
Ի՞նչ ա արել Գարեգին Նժդեհը, որ չի արել Անաստաս Միկոյանը:)»: