Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առավոտից, ինչ հայտնի դարձավ, որ կապիտուլիանտ իշխանությունը Սյունիքի վրայով օդային միջանցք է տվել Ադրբեջանի պետական ավիաընկերությանը, ՀՀ դե ֆակտո թուրքամետների վարչակարգին ծառայող ողջ քարոզչական կայսրությունը սկսեց անփառունակ փորձեր' դավաճանական հերթական քայլը կոծկելու համար: Նախ ֆեյքերի բանակը բառացիորեն լցվեց ողջ ցանցով' հերքելով որ ընդհանրապես նման բան եղել է: Ապա գործի անցան իշխանական «փորձագետ»-հրապարակախոսները և սկսեցին անհեթեթ պնդումներ մոգոնել («թռիչք միշտ եղել է», «որևէ արգելող փաստաթուղթ չկա» և այլ հիմարություններ): Ապա թեման լղոզելուց հետո, երբ հասարակության զգալի մասն արդեն չէր կարողանում կողմնորովել, գործի անցավ պետական հիմնարկը' Քաղավիացիայի կոմիտեն և հաստատեց թռիչքի փաստը' միաժամանակ նշելով, որ խնդիր չկա ու հանկարծ Ադրբեջանը որոշել է թռնել Սյունիքով:
Նույնիսկ մի կողմ դնելով բացահայտ աշխարհաքաղաքական կոնտեքստը' բավական է արձանագրել, որ Հայաստանի վրայով իրականացվել է ներքին, ոչ թե միջազգային չվերթ' Բաքու-Նախիջևան: Սա էլ հենց օդային միջանցք է: Այսօրվա արշավը ոչ մի բանով չէր զիջում «Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտնի կեղծիքին:
Սա լավ առիթ է նաև հիշեցնելու քաղաքական գործիչներին.
ընդդիմությունը պարտավոր է այս պարզ բաները անդուլ, անդադար ու հետևողական աշխատանքով ներկայացնել ժողովրդին, այլապես ամեն անգամ տեղեկատվական դաշտում պարտվելու է Թուրքիային և Ադրբեջանին' որտեղից էլ նրանք գործեն:
#սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան»: