Օրերս մի հրապարակման մեջ պատմել էի, թե ինչպես պատերազմից մոտ 6 ամիս առաջ՝ 2020-ի ապրիլին բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալու Արցախի Կովսականի (Զանգիլան) մոտակայքում զբաղվելու հանքարդյունաբերությամբ։ Այնտեղ ոսկու մեծ պաշարներ կան։ Հայկական կողմը զարմանալիորեն բացասական չի արձագանքել այն պարագայում, որ այդ ժամանակ Կովսականը մեր հսկողության տակ էր։ Ես կասկած էի հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները այս հարցում ևս գաղտնի գործարք են կնքել։ https://m.facebook.com/story.php?story_fbid=10158513171073831&id=596218830
Ահա, 2 օր անց Սուրեն անունով մեր հայրենակիցը, ով ներքին խոհանոցից և այդ հարցից բավական տեղյակ է, ուղարկել է հետևյալ նամակը.
«Կարճ ասած, հանքը շահագործում էին ռուսները, գրավեցին, ռուսներից խլեցին և տվեցին անգլիացիներին, Իսկ որտե՞ղ է հանքը: Այն մասում, որը հրադադարից հետո մեր հսկողության տակ էր։ Եվ մենք ռուսների գլխին սարքում ենք, զորքերը հետ ենք քաշում։ Այդ հանքին Սյունիքում ասում են "Պուտինի հանք"։ Իսկ այդ Պուտինի հանքը շահագործում էր Vallex Group ընկերությունը։ Դրա համար էլ Զանգելանը և Կուբաթլուն նոյեմբերի 8-ին նշված չէին հայտարարության մեջ, որ հանքի շահագործումը շարունակվի։ Իսկ Փաշինյանը Բրիտանիային նվեր արեց այդ հանքը, զորքերը հետ քաշեց։ Կոնկրետ ռուս օլիգարխների գրպանին է կպել։ Հիմա արի ու մի մտածի, որ մեզ Լիդիանի համար չպատժեցին»: