Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է.
«Երևանի ավագանու անդամների անուններով հրավիրատոմսեր են եկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» համերգին մասնակցեու:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ, իհարկե, չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը մի իրավիճակում, երբ երկիրը քայքայված է, սահմաններն անպաշտպան, ունենք հարյուրավոր գերիներ ու անհայտ կորածներ, հազարավոր զոհեր, կանգնած ենք պետություն ու պետականություն կորցնելու եզրին...
Համերգը Անկախության տոնի պատվին է: Անկախության կորստի վախ ունեմ և, տա Աստված, սխալվեմ»: