Տպավորություն է ստեղծվում, որ ողջ պատերազմի ընթացքում մերոնք մեր Սմերչի ամբողջ խմբաքանակը պահել են մի վայրում՝ Խաչեն գետի հովտում, Նոր Սեյսուլան գյուղին հարակից տեղանքում։ Սա հիմա արդեն գաղտնիք չի, որովհետև այս վայրը թուրքերի համար բացահայտված ա եղել պատերազմի կեսից։ Այստեղ խոցված մեր Սմերչները գտնվել են իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Խոցման բոլոր վայրերը նկարի վրա են։
Արբանյակից արված լուսակարները փաստում են, որ մեր Սմերչն այդ հատվածից Եվլախի ուղղությամբ կրակ է վարել դեռևս հոկտեմբերի 13-ին։ Հոկտեմբերի 17-ին արդեն թշնամին տեսանյութ տեղադրեց, որտեղ երևում է, թե ինչպես է «Հարոպ» աթս-ն թիրախավորում մեր Սմերչը: Վիդեոն՝
Վերջին կադրը հստակ չէ, չնայած, որ վրիպելու հավանականությունը քիչ է։ Ամեն դեպքում, եղել է աթսի հարված, որն արդեն իսկ պետք է նախազգուշացում լիներ, որ տարածքը դիտարկվում է թշնամու կողմից։ Բայց մերոնք շարունակեցին նույն վայրից կրակ արձակել...
Անգամ Д-20 հաուբիցները, որոնք Սմերչից էժան են, բայց իրանց հեշտ չի անընդհատ տեղափոխել, տեղը բացահայտվելուց հետո անմիջապես փոխում են դիրքը։ Սմերչները մնացին նույն հովտում...
Եկանք հոկտեմբերի 29-ը։ Մինչև Բարդային խփելը թշնամին արդեն ֆիքսել էր մեր Սմերչը։ Սպասում ա, մի հատ մերոնք կրակում են, ու սկսում ա բայրաքթարի մի քանի սնարյադով ոչնչացնել մեր երկրորդ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Դա տեղի է ունենում ամսի 17-ի միջադեպից 2,5 կիլոմետր հեռավորության վրա։ Հիշեցնեմ, որ մեկ Սմերչի արժեք 12 միլիոն դոլար է։ Վիդեոն՝
Երկրորդ Սմերչի ոչնչացումը ևս մերոնց չի ստիպում փոխել դիրքը, զգուշանալ կամ գոնե իրարից հեռու կանգնել։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, մեր Սմերչը գնում ու նախորդ օրվա խոցված վայրից 2,2 կիլոմետր հեռավորության վրա նորից կրակ բացում Բարդայի ուղղությամբ։ Պարզ էր, որ թուրքերը դիտարկում էին տարածքը։ Սպասում են, որ կրակի ու հետ գնա թաքստոց ու հենց այդտեղ էլ ոչնչացնում են իրար կողք-կողք կանգնած 2 Սմերչներին։ Վիդեոն՝
Ես էս ամենը մեծ ցավով եմ գրում, որովհետև կորուստները մերն են, բայց ես պատերազմից 1 տարի անց դեռ չեմ լսել, որ մարդկային կյանքեր խլած ու պետությանը 48 միլիոն դոլարի վնաս հասցրած ինչ որ մեկը պատասխան տված լինի 17 օրում 4 սմերչ նույն վայրում պահելու, նույն վայրից կրակ վարելու ու արդյունքում չորսն էլ վարի տալու համար։
Պարզ ա, չէ՞, որ սա շարքային զինվորի ինքնագլուխ արարք չի, զինվորն ինքնագլուխ կրակ չի վարել, իրան էլ են հրամայել, իրան հրամայողին էլ են հրամայել։ Որովհետև Սմերչն ուղղակի հաուբից չի, որ տենց անտերուդուրս թողնեն բաց երկնքի տակ։
Էս ամենը նորմալ չի, բայց, եթե սա դիտարկենք պատերազմի իմիտացիա ստեղծելու տեսանկյունից, ապա ամեն ինչ տեղն ա ընկնում. «Զոհեր → տեխնիկայի կորուստ → տարածքները պահելու անկարողություն → տարածքների հանձնում → «ժողովուրդ ջան, կյանքեր եմ փրկել» → Արցախը մեզ պետք չէր → ամեն ինչ մոռացեք, Շուշին մեկ ա հայկական չէր → անցած լինի ինչ եղել ա → սեպտեմբերի 21-ին եկեք հրապարակ տժժալու → հեսա ամանի հեղուկը 200 դրամով ենք առնելու»։
Այ էս սցենարի մեջ մտնում ա 4 Սմերչ բրախելն ու ոչնչացման ուղարկելը։ Էս սցենարի մեջ մտնում ա հազարավոր զոհերը, բայց էս սցենարի մեջ չի մտնում իրական պատերազմի փաստը։
Ես էս ամենը գրում, ժամերով վերլուծություններ ու անալիզներ եմ կարդում, որ վերջապես էն մարդկանց, ովքեր կուրորեն հավատում են Հայաստանում իշխանությունը զավթած թուրքերին, ուշքի բերեմ։ Գրում եմ, որ էն զոհվածների ծնողները, ովքեր համբուրում են նիկոլի ձեռքերը մեկ-մեկ էլ նույն նիկոլին հարց տան՝ «բա ո՞նց եղավ, որ սենց եղավ»։
Ով ինչ ուզում ա ասի, ես մնում եմ իմ մտքին. սա դավադրություն էր, սա պայմանավորվածություն էր, սա առևտուր էր, դավաճանություն էր, բայց սա պատերազմ չէր։ Պատերազմներն այսպիսին չեն լինում...