ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ, ակտիվիստ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Առավոտից մամուլը ողողված է Նվեր Ծառուկյանի մասին ապատեղեկատվությունով, որի սկզբնաղբյուրը հանդիսանում է «ժողովուրդ» օրաթերթը։
Մենք լավ ենք հասկանում, թե ում մեծ քիթն է թաքնված այս լրատվականի հետեւում, եւ ինչ նպատակ է հետապնդում նման գործելաոճը։ Առաջին անգամը չէ, որ այս թերթը անդրադադարձ է կատարում Գագիկ Ծառուկյանին, նրա որդուն եւ առհասարակ ԲՀԿ-ին։
 
Ի՞նչ է փաստում այս վարքագիծը, եթե ոչ՝ ԲՀԿ-ից նեղված լինելն է։
 
Պատվիրատու հանդիսացող սույն անձին խորհուրդ եմ տալիս երկար քիթը կտրել եւ սառը ջուր խմել, հիշելու համար, թե Գագիկ Ծառուկյանը, ինչու ոչ նաեւ Նվեր Ծառուկյանը այս ամբողջ տարիների ընթացքում քանի լայնամասշտաբ բարեգործական ծրագրեր են իրականացրել կանգնելով բանակի կողքին։
 
Այն դեպքում, երբ նրանք հանդիսանալով ընդհատակյա օլիգարխ, ասեղի գլխիկի ծայրի չափ չեն օգնել բանակին։
 
Հատուկ վերաբերմունքը ի ցույց դնելով հաճելի կլիներ տեսնել լրատվականների անաչառ լինելու հանգամանքը այն ժամանակ, երբ օրինակ նույն էնտուզիազմով գրեին պատերազմի ընթացքում Ծառուկյան ընտանիքի նվիրատվությունների մասին։ Այլ դեպքերում անիմաստ սենսացիա սարքելու համար կգրեն «մեր աղբյուրների փոխանցմամբ…» ու ինչ որ սուտ լուր։ Վստահ եմ՝ նույն ձեր աղբյուրների փոխանցմամբ լավ գիտեք այն բոլոր քայլերը որոնցով Ծառուկյան ընտանիքը պատերազմի օրերին (եւ ոչ միայն) կանգնել է բանակի կողքին ու չի բարձրաձայնել դրանց մասին։ Հատկանշական է որ պատերազմի ընթացքում Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդումների արդյունքում եղել է կալանավորված։
 
Ուրիշների քայլերը քննադատելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք թե ԴՈՒՔ ԻՆՉ ԵՔ ԱՐԵԼ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ։
 
Ծառուկյան ընտանիքը այս ամբողջ տարիների ընթացքում բանակի ու երկրի համար այնքան բան է արել որ շատերը պատկերացնել չեն կարող ու բարոյական չեմ համարում պետությունը ներսից քանդողների մասին չխոսելը իսկ կառուցողներին փնովելը։
 
Բոլորս ենք պարտական մեր զինվորներին բոլորս ենք պարտավոր կանգնել Հայոց Բանակի կողքին որս ինչպես կկարողանանք։
 
Այն որ ես աղջիկ եմ ու պարտադիր զինվորական ծառայության մեկնել չեմ կարող դա չի նշանակում որ ես չեմ կարող ինչ որ կերպ կանգնել բանակի կողքին»։