Վիրավորում ստացած Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր առողջական վիճակի մասին ու տեղեկացրել՝ վերադառնում է։ Վիրահատությունից հետո առաջին անգամ Օղիկյանը գրել է.
«Ողջույն Հայ ազգ Աստծո կամոք ողջ եմ... Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,- գրել է Օղիկյանը։
Հիշեցնենք, որ Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ադրբեջանական կրակոցներից վիրավորում էր ստացել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Նա տեղափոխվել էր Արարատ ԲԿ, ապա Երևանի Աստղիկ ԲԿ, որտեղ վիրահատվել է։