«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է.
«քյարքիի մասին թող արարատցիները մտածեն»:
Թշնամու ուղիղ կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է.
«մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»:
Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:
Չգիտեմ, այս ֆենոմենը նոր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:
Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է . . .»։