«Հանրային» հեռուստաընկերության եթերում «Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցով հիշեցրեց 2008 թ․-ի մարտի 1-ի դեպքերը։
«2008 թ․-ին հիմնական և երևացող դերակատարներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դուք։ 13 տարի անցել է, բայց մենք շարունակում ենք մնալ այս պատմության քննության և փակ շրջափուլի մեջ, և հունիսի 21-ին դուք և Ռոբերտ Քոչարյանը մարդկանց հրավիրում եք ցույցերի։ Արդյոք սա նույն պրոցե՞սն է, որը կարող է նորից կրկնվել և շարունակական բնույթ կրել»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ չի կարող նույն պրոցեսը տեղի ունենալ մի քանի պատճառներով։
«2008 թ․-ի նախագահակական ընտրությունների արդյունքները կեղծվել են, այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվերակությունը ճշգրիտ արտահայտվելու է ընտրական հաշվարկների ամփոփիչ արձանագրությունների մեջ։ Երկորդը՝ ես կարծում եմ, որ ՀՀ-ի քաղաքացիները տեսնում են, որ կան քաղաքական ուժեր (այդ քաղաքական ուժերի առաջամարտիկը ձեր նշած քաղաքական ուժն է), որ հստակ փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ, փորձում են հրահրել քաղաքացիական պատերազմ, և ըստ այդմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին, և ես կարծում եմ, որ քաղաքացու քվեարկությունը կլինի վճռորոշ։ Համոզված եմ, որ 60 և ավելի տոկոսներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կձևավորի հստակ խորհրդարանական մեծամասնություն»։