«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ՝ մասնակցելու Փաշինյանի հանրահավաքին։ «Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ:
Առավոտվանից տասնյակ ահազանգեր եմ ստանում վարչական լծակներով հավաքագրվող մարդկանց մասին, ում աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստեցնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում՝ դավաճան սրիկայի համար «մասսովկա» ծառայեցնելու նպատակով:
Օրինակ, Վարդենիսից ավտոբուսները շարժվել են 16:00-ին, Ալավերդիից՝ 14:00-ին և այլն:
Հարգելի հայրենակիցներ,
Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք:
Կարևոր է, որ հունիսի 20-ին գնաք ու քվեարկեք խղճով մեր Հայրենիքի, ձեր ու մեր ոտնահարված պատիվը վերականգնելու համար:
Իսկ սրիկայի դատն ու դատաստանը առջևում են:
#Պատիվ_ունեմ #vote6»։