ՀՀ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն այցելել է Կարմիրգյուղ, որտեղ գյուղի բնակիչների հետ զրույցը շարունակվել է ոչ ֆորմալ մթնոլորտում'դոմինոյի սեղանի շուրջ: Երկար և համառ պայքարում Տիգրան Արզաքանցյանի թիմը կարողացավ հաղթել փորձառու խաղացողներին, որոնց շարքում էր նաև մաթեմատիկայի ուսուցիչը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Արզաքանցյանը։

«Տիգրան Արզաքանցյանն այցելեց Կարմիրգյուղի մշակույթի տուն: Տեղի բնակիչների հետ հանդիպումը սկսվեց սահմանային խնդիրների բարձրաձայնումից։ Բնակիչները Արզաքանցյանի հետ զրույցում նշեցին, որ պետության կողմից մինչ օրս լուրջ քայլեր չեն ձեռնարկվում թշնամուն ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, դեռ մի բան էլ ավելին' մեր տղաներին են գերեվարում։

Տիգրան Արզաքանցյանն ի պատասխան բնակիչների բարձրաձայնած խնդրի նշեց, որ քաջ տեղյակ է սահմանին տիրող իրավիճակին, քանի որ անձամբ է ականատես եղել, սակայն քանի այս իշխանությունը չի կարողացել դիվանագիտական հարաբերությունները կարգավորել դաշնակից երկրների հետ' սահմաններին տիրող իրավիճակը չի կարող կայունանալ։ Այնուհետև բնակիչների հետ զրույցը շարունակվեց ոչ ֆորմալ մթնոլորտում'դոմինոյի սեղանի շուրջ: Երկար և համառ պայքարում Տիգրան Արզաքանցյանի թիմը կարողացավ հաղթել փորձառու խաղացողներին, որոնց շարքում էր նաև մաթեմատիկայի ուսուցիչը»,- գրել է Արզաքանցյանը: