Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք: Ցավակցենք նրա կառավարման հետևանքով զոհերի ընտանիքներին: Ցավակցենք երկրին: Ցավակցենք ազգին: Ցավակցենք հասարակությանը: Ցավակցենք էթնոսին:

Մենք դեռ երկար ժամանակ կանդրադառնանք այս դժոխքի թեմային, որի միջով անցնում ենք հիմա' կտրելով մեր երակները: Մենք դեռ երկար կհասկանանք, թե ինչ են այս տմարդները մեզ հետ արել (և ցանկանում են շարունակել) այս 3 տարվա ընթացքում: Ես մեծ հույս ունեմ, որ մենք դասեր կքաղենք, կվերլուծենք սխալները և չենք մոռանա: Ծեծված ասացվածք կա. ով հիշում է անցյալը, նրա աչքը դուրս կգա: Բայց քչերը գիտեն դրա շարունակությունը. Իսկ ով մոռանա' երկու աչքը:

Ավետ Բարսեղյանը, որը կարդում է իր բանաստեղծությունը, նշում է մեր ուղին, անխուսափելի ռեֆլեքսիան:

Դիտեք տեսանյութը, մեզ բոլորիս հարկավոր է ռեֆլեքսիա: