ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Ֆարմանյանը Սարդարապատի հուշահամալիրից հեռացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դրած ծաղկեպսակը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Որպեսզի 100 անգամ նամակներով նույն հարցին չպատասխանեմ՝ այո՛, այսօր Սարդարապատի հուշահամալիրի դիմացից ես եմ իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը հանել ու ռադ արել մի կողմ՝ 2 պատճառով.
-իրավական պատճառ. ՀՀ -ն վարչապետ չունի, հետևաբար ծաղկեպսակի պետական դրոշի վրայի՝ «ՀՀ վարչապետից» գրառումը կեղծ է,
-բարոյական պատճառ. հայրենիքս ծախած և ինքնիշխան երկիրս քանդած դավաճանն իրավունք չունի մեր գոյապայքարի հուշահամալիրի առջև մեկ մեխակ անգամ դնելու և նրա «հարգանքի տուրքը» Սարդարապատին կեղծ է:
Մերժում եմ կեղծիքը և դավաճանությունը», - գրել է նա: