Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Սյունիքից՝ կից նշելով.
«Սրանք թշնամու զորքերն են մեր հողերի վրա, մեր գյուղերում, գյուղերին հարակից 30-70 մետրի վրա, օդանավակայանների հարակից հատվածներում։ Սյունիքում բոլոր ճանապարհներին գրեթե էսպիսի տեսարաններ կտեսնեք։ Տեսեք՝ ինչ արխային ու անհոգ են իրենց զգում թրքա-ադրբեջանական զինված ուժերը։ Հայկական կողմին հրահանգված է չկրակել։
Ադրբեջանցիները (նկարներում տես) բոլոր տեղերում օնլայն տեսադիտարկման սարքեր են տեղադրում, բոլորն ունեն ռադիոհաղորդիչներ ալիքների մեծ սփռման հնարավորությունով և արբանյակային կապի միջոցներով»։