Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ պետական սահմանների շուրջ զարգացող իրադարձություններին։
«Պատկերացրեք ինչ-որ մեկը գրավել է Մատենադարանից Ամերիկյան դեսպանատուն ընկած հատվածը (մոտ 3,5կմ)։ Երեկ այդպես արել են մեր պետական սահմանների հետ։ Արդարացրեցիք *խնդրահարույց Արցախի հանձնումը, բա հիմա ինչ, ով, որքան, որտեղից, ոնց ուզենա' նվիրելու՞ ենք...
Սա պետությու՞ն է, դուք կառավարությու՞ն եք, դուք փալա՞ս չեք, ձեզ սատարողներն ու արդարացնողները ինֆուզորիա՞ չեն, մենք որ լուռ նստած ենք մեր բներում' ա՞զգ ենք...
Հայրենիք ասվածը ձեզ համար դեռ պաթետիկ լոլոնե՞ր են, թե՞ չէ...
Եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա», - գրել է նա, ապա հավելել՝ #ընկելենք հեշթեգը։