Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել եւ կանգնել։ Եթե GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ' էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է նա։