«ԱԳ նախարարի էֆեկտիվությունը չափելի է երկրի ղեկավարի արտաքին քաղաքական ադեկվատությամբ։
Եթե պետության ղեկավարն արտաքին քաղաքական հստակ տեսլական և սկզբունքայնություն ունի, ամուր կանգնած է ԱԳ նախարարի թիկունքին, ապա նախարարը չի կարող տապալվել, և հակառակը՝ տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը:
Վերջին մինի հարցմանս մասնակցած մարդիկ կարծում են, որ ՀՀ լավագույն ԱԳ նախարարներ են եղել.
1. Տեր-Պետրոսյանի ԱԳ նախարարներ 5,
2. Ռոբերտ Քոչարյան ԱԳ նախարար 42,
3. Սերժ Սարգսյանի ԱԳ նախարար 48,
4. Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարներ 0։
Հ. Գ. Տեր-Պետրոսյանի մասով որոշակի սուբյեկտիվություն կա: Նախ մարդիկ նրա 3 ԱԳ նախարարներին լավ չեն հիշում, հետո հաշվի առնենք, որ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր հիմնադրվում մեր արտաքին քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա տապալված ղեկավարի նախարարները, ինչպես արդեն նշեցի չեն կարող չտապալվել»: