Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ առ այն, որ տևական ժամանակ է' Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նշվում էր, որ վերջինս քաղաքականություն մտնելու առաջարկներ է ստացել։