Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցը ինձ անձամբ շատ դուր եկավ։ Հատկապես այդ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանությանը և արդի հայ իրականությանը։ Այդ իրականությունը ես որակում եմ որպես հայ հասարակական-քաղաքական մտքի սնանկություն, կամ ինչն ավելի նվաստացուցիչ է՝ դատարկություն։
Ես կարծում էի, որ միակ մարդն եմ, որ այդ եզրակացությանն եմ հանգել, բայց պարզվում է, որ գոյություն ունի նաև՝ Ռուբեն Վարդանյան։
Ընդ որում, հայ վաճառականի կերպարի բնութագրումը շատ դիպուկ կատարեց՝ բերելով Ուրֆայի հայության ոչնչացմանը օրինակը։ Իսկապես, թուրքերը մտնելով քաղաք և ոչնչացնելով ողջ հայությանը գտել են երեք տոննա ոսկի։ Բայց ոչ մի ատրճանակ։ Հայ ինքնության և վաճառականության դժբախտությունը կայանում էր նրանում, որ դարեր ի վեր Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդին խոնարհություն էր պատվիրում, վաճառականը նրան թալանում էր, իսկ գյուղացին ու ստորին խավը, կանգնելով ոչնչացման փաստի առաջ, կամ գաղթում էին, կամ էլ՝ անհնազանդության դեպքում, ոչնչացվում թշնամու, կամ սեփական ժողովրդի հոսոսների կողմից։
Հարգելի հայ ժողովուրդ, ազգերը իրենց ճակատագիրը կերտում են կամքով, սրով և արյունով։ Դադարեք զբաղվել խաչագողությամբ, վատնել ձեր կյանքն ու ժամանակը ռեստորաններում և էժանագին գինետներում, սկսեք արժեվորել ձեր հայրենիքն ու ինքներդ ձեզ։
Մի պետություն, որն անգամ հեծանիվ արտադրել չի կարող, հարկադրված է դառնալու դրանք արտադրողների բեռնակիր ջորին։
Տիգրան Սարուխանյանի էջից: