ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբաններ Սիրանույշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
«Նիկոլին ծրագրված պաշտոնանկության ուղարկող իշխանական ժեխը սովորականի պես լռում էր ու ձևացնում, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Ինքը՝ Նիկոլը, ինչի մասին ասես թե չի խոսել, բացի գերիներից։ Խորհրդարանը քննարկում էր ամեն ինչ։ Եվ ջղաձգորեն, ցուցադրաբար խուսափում էր գերիների, զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվաքանակի հետ կապված ստի և մանիպուլյացիաների մասին հարցերից։
Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր պոռնիկներին հետաքրքրում էին ընտրությունները, այլ ոչ թե մարդկանց ճակատագրերը։
Հասարակությունը կամ չի նկատել, կամ չի ցանկացել նկատել, թե ինչպես է Նիկոլն իրեն վերածել հայտնի ասացվածքից անտարբեր այն մարդկանց ամբոխի, որոնց լուռ համաձայնությամբ իրականացվում են բոլոր ստորությունները։
Եվ երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը սկսի մեղավորներ նշանակել, որպեսզի մի երկու ավելորդ ձայն վաստակեն ընտրություններում, նրանց հարցրեք. « Իսկ ինչ արեցիք դուք, երբ տեղեկացաք խոշտանգված հայրենակիցների մասին»»,- գրել է Մինասյանը։