Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշեք. Ձեր գահավիժումից հետո' Երևանում, բաց երկնքի տակ նման թանգարան հաստատ կառուցվելու է…
Ձախ մասում ալիևյան սաղավարտներ են կախվելու, աջում' ձեր «դուխով» գլխարկները…
Այդ թանգարանն ունենալու է նաև «ամոթի պուրակ» , որտեղ տեղադրվելու են այն բոլոր վիժվածքների արձանները, ովքեր քանդել-քայքայել են մեր Հայրենիքը' սորոսի վաստակներից մինչև օմեգաներ ու այցելուներին թույլատրվելու է, որ առնվազն թքեն ձեր երեսին…
Թանգարանում տեղադրվելու են' վերջերս անհետացած և Իրանում հայտնված «Բոինգ» ինքնաթիռը, սելֆիի համար գնված Су-30СМ կործանիչները, Հորդանանից ձեռք բերված «սպիսատ» արած ՕՍԱ զենիթային համալիրները, Իսկանդերի 10%-ը, բանակի ելակն ու մայկա-տրուսիկը, փամփուշտներից ձուլված Աննայի զարդերը, Վորոնեժում հայտնաբերված ծխախոտները, Սիմոնյան Ալենի ակվարիումը, շիշ բռնողի շիշը, չինական մի քանի ուսապարկ և իհարկե, Արցախից' սուրճի բաժակ…»։