00:28
«Հանրության առջև ցուցադրական զբոսանքից հետո ամբողջ ժամանակ նրանք պետք է լսեն հոգևոր երաժշտության տակ հնչող բոլոր զոհված երիտասարդների անուններն ու նրանց ծննդյան տարեթվերը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Որքան էլ Բաքվում բացված ռազմական ավարի այգում այս և մյուս կենդանի ցուցանմուշները լինեն անհրաժեշտ ու պահանջված, դրանք պետք է պահվեն Հայաստանում և ներկայացվեց Հանրապետության հրապարակում գտնվող Հայ ժողովրդի պատմության թանգարանում ապագայում բացվելիք «Ազգային դավաճանություն» բաժին-քրեակատարողական հիմնարկում ներկայացնելու համար։

Օրական մի քանի ժամ դրանք պետք է դուրս բերվեն հանրության առաջ, իսկ հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչներն իրենց աշակերտներին պետք է ուղեկցեն այդ վայր և ցուցափայտով ցույց տան, թե ովքեր են կործանել Հայկական երկու անկախ պետականությունները, ովքեր են մեր Հայրենիքը հանձնել թշնամումն, ու պատճառով ու մեղքով են զոհվել հազարավոր երիտասարդներ, ում պատճառով ու մեղքով են իրենց առողջությունը կորցրել տասնյակ հազարավորներ, ովքեր են մեր պետությանը պատճառել միլիարդավոր դոլարների վնասներ, ովքեր են հիմնադրել ռազմական ավարի այգին Բաքվում և այլն։

Այդ ցուցանմուշները պետք է երկար ապրեն, շատ երկար, իսկ հանրության առջև ցուցադրական զբոսանքից հետո ամբողջ ժամանակ նրանք պետք է լսեն հոգևոր երաժշտության տակ հնչող բոլոր զոհված երիտասարդների անուններն ու նրանց ծննդյան տարեթվերը, պետք է նրանց բանտախցում ցուցադրվեն բոլոր զոհվածների նկարները, նրանց որբացված մանուկների պատկերեները, նրանց որդեկորույս մայրերի նկարները»։

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս