• Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև գաղտնի են պահվում զինհաշմանդամների շրջանում վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը, զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության մեջ թաղված է մի սահմռկեցուցիչ փաստ, որ բացատրում է, թե ինչու պատերազմը, թեկուզ և դարձյալ մեր կապիտուլյացիայի գնով, բայց չկանգնեցվեց ավելի շուտ։
• Իմ ունեցած խի՛ստ հավաստի տվյալներով՝ այս պատերազմում արցախաբնակ զոհերի և ՀՀ-ից զոհերի հարաբերակցությունն ավելի մեծ է՝ ի վնաս արցախաբնակների, քան է՛ր առաջին պատերազմում։ Առաջին պատերազմում այդ հարաբերակցությունը 50% էր (3000-ական զոհ Արցախից և ՀՀ-ից)։ Այս երկու փաստերը հիմք ընդունելով, ինչպես նաև այս պատերազմում զոհերի մոտավոր թիվ համարելով 5000-ը՝ ստացվում է, որ հարաբերակցությունը մոտ 3000/2000 է։ Հաշվի առնենք նաև, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս 1500-ից ավել դիակ է հանվել մարտադաշտից, որոնք մինչ տվյալ պահը զոհված չէին համարվում։ Եթե այդ 1500-ը «բաշխենք» նույն «60/40%» սկզբունքով, ապա ՀՀ-ին բաժին կընկնի մոտ 900, ինչից կհետևի, որ մինչև նոյեմբերի 9 ՀՀ տարածք առավելագույնը 1100 (ավելի քի՞չ) դիակ է բերվել՝ ըստ որում ոչ միանգամից և ոչ մեկտեղ, այլ «փռված» 44 օրերի և 11 մարզերի մեջ, ինչը կանխում էր զանգվածային բողոքի դրսևորումները։ Հավատացե՛ք, որ պատերազմի ժամանակ այս տվյալներն օր առ օր դրվել են կապիտուլյանտի սեղանին, այդ պատճառով էլ՝ նա 44 օր համարել է, որ «ամեն ինչ նորմալ ա, վիճակը կանտռոլի տակ ա», իսկ այդ ընթացքում զոհվող արցախաբնակների ճակատագիրը նրան չի հետաքրքրել։ Արցախաբնակները զոհվում էին ու զոհվում…
• Սա պարզ թվախաղ կամ հորինվածք չէ, ընկերնե՛ր, սա ընդամենը քանակական մեթոդով վերլուծություն-հավելում է այն մեծ կոնտեքստին, որում կապիտուլյանտը տասնամյակներով է ապացուցել իր անթաքույց ատելությունն Արցախի, արցախաբնակների (իր բառով՝ «ղարաբաղցի տականքների») ու մեր ազգային հիմնախնդրի հանդեպ։
• Ընտրություններին այս մարդակերին տրված ամեն ձայն նշանակելու է, որ քվեարկողը մեղսակից է Արցախի ու արցախաբնակների մեծ աղետին և համաձայն է կապիտուլյանտի հետ միասին կրելու սերունդների անեծքը։