ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից։
«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը»,- նշված է հայտարարությունում: