15:38
«Նիկոլի թեթև ձեռքով շուտով թուրքը օֆիցիալ կմտնի Հայաստան, ձեր տներ, ու ձեր զոհված երեխեքի դիմաց գուցե արդեն ոչ թե 5, այլ 10 մլն կտա». Վահե Մակարյան

Վահե Մակարյանի ֆեյսբուքյան էջից.

«Զոհված զինվորներից մեկի ծնողը պատգամավորներից մեկին ասել է.

-Ապրի Նիկոլը, ինքը զոհերի դիմաց 5 մլն դրամ ա տալիս, Սերժը 3 մլն էր տալիս:

Մարզային այցելության մեկնած ու այս խոսքերը լսած պատգամավորը երեկ սա պատմում էր ինձ ապշահար` ինքն էլ չհավատալով իր լսածին, ես էլ: Բայց փաստ էր` իր սեփական ականջներով էր լսել: Ու էսպիսի մարդիկ էսօր քիչ չեն մեր շրջապատում:

Ես էդ մարդկանց համար, ի դեպ, լավ լուր ունեմ: Նիկոլի թեթև ձեռքով շուտով թուրքը օֆիցիալ կմտնի Հայաստան, ձեր տներ, ու ձեր զոհված երեխեքի դիմաց գուցե արդեն ոչ թե 5, այլ 10 մլն կտա, և դուք շուտով կարձանագրեք, որ ապրեն թուրքերը, իրենք ավելի լավն են, քան Նիկոլը, չէ՞ որ իրենք ավելի շատ են տալիս ձեր երեխեքի կյանքի դիմաց, քան Նիկոլը: Դուք էդ փողով մեծ սառնարան ու նոր` ավելի մեծ հեռուստացույց կգնեք, որ TRT-ով թուրքական սերիալ նայեք…»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս