Մեկդ սրանց հասկացրեք, որ եթե մի ապօրինություն են անում ու այդ ձևակերպման սկզբում նշում «իրավունքի ուժով», ապա դրանով այդ քայլի վտանգավորությունը որևէ ձևով չի մեղմվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Մի ամբողջ շաբաթ դրել-մտածել են, թե որ օրը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակեն, իրավիճակից ինչ որ ելք գտնեն, հետո որոշել են, որ իրավական առումով մի խուճուճ ձևակերպում կանեն՝ կանցնի կգնա։
Թքած թե զորավարժությունն ինչ աննկատ ձևով «սղացրին» ու վաբշե թքած, որ բանակի համար նման կարևոր իրադարձության մասին, դրա մեկնարկից մի քանի օր առաջ լրագրողները պաշտպանության փոխնախարարին հարցրին, իսկ վերջինս մի կերպ մտաբերեց զորավարժությունների հստակ օրը և դրա նպատակը։ Դե դա իրենց համար ոչ կարևոր է, ոչ էլ հետաքրքիր։
Կարևորը «սվոյսկի» դեմքերին՝ քմահաճույք կատարողներին, ցանկացած գնով, «իրավունքի ուժով» պաշտոնների նշանակելն է, իսկ ըմբոստներին վարկաբեկելն ու որքան հնարավոր է արագ ասպարեզից հեռացնելը»,- գրել է Աբրահամյանը։