«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ում հասկացել են, որ իրենց ձեռք չի տալիս Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Է՛լ Վենետիկ, է՛լ կոնսենսուս, է՛լ ինչ ասես չեն հորինում, որ ՀՀԿ-ի հագով կարված Ընտրական օրենսգրքով անեն ընտրությունները:
Արդեն պարզ է դառնում, որ ՔՊ-ում ուզում են ռեսուրսների մրցապայքարի տրամաբանությունը պահեն, որ իրենց օպոնենտը լինեն միմիայն երկիրը թալանած նախկինները:
Հ.Գ. Մի տարի առաջ Թաթուլ Հակոբյանն ասում էր, որ ՔՊ-ականները ընտրություն էլ կկեղծեն, իսկ ես չէի համաձայնվում, վիճում էի հետը: Կեղծելը դժվար, բայց որ մարդավարի ընտրություններ չեն ուզում անեն՝ արդեն փաստ է: Եվ այժմ ես պետք է ասեմ. Թաթուլը ճիշտ էր, ես սխալվում էի»: