20:28
«Ուզում եմ հիշել այս ժամանակները». Զառան հանգստի ընթացքում լուսանկարվել է հոր՝ Փաշա Մգոյանի հետ

Երգչուհի Զառան իր միկրոբլոգում ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Երգչուհին մի քանի լուսանկար է տեղադրել հայրիկի հետ։ Զառան կրում է բաց գույնի ջինս, սեւ բլուզ։ Զառան որպես աքսեսուարներ ծղոտե գլխարկ է ընտրել, ինչպես նաեւ Prada ապրանքանիշի պայուսակ։ «Ուզում եմ հիշել այս ժամանակները։ Կողքիս հայրս է։ Մայրս լուսանկարում է։ Երեխաները լողում են։ Թող որքան հնարավոր է երկար լինի այդպես»,- գրել է երգչուհին։

Նա հավելել է, որ լուսանկարներ է տեղադրել, որոնցում առանց դիմահարդարման է։ Զառայի խոսքով՝ ինքը նման բան հազվադեպ է անում, քանի որ ցանկանում է դուր գալ իր լսարանին։ «Հ․Գ․ Ի դեպ, երկրորդ լուսանկարում ես առանց կոսմետիկայի եմ, հաճախ եմ կարդում, թե ինչու չեմ հրապարակում նման լուսանկարներ։ Իմ հրապարակումներն ամենից հաճախ կապված են աշխատանքի հետ, իսկ ես հարգում եմ իմ ունկնդիրներին, հետեւորդներին ու կարծում եմ, որ պարտավոր եմ լավ տեսք ունենալ»,- խոստովանել է երգչուհին։

Միայն թե հետեւորդներն այդ առնչությամբ այլ կարծիքին են. «Դուք գեղեցիկ եք նաեւ առանց դիմահարդարման», «Զառա, դուք հիասքանչ եք այնպես, ինչպես կաք»։

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս