Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Դավադրության միջոցով Արցախը օկուպացրած ագրեսոր ադրբեջանը շտապում է պատերազմի երկրորդ փուլին, Սյունիքի և Նախիջևանի ուղղություններով։ 18-ի թուրք-ադրբեջանական <<հեղափոխություն>> պրոյեկտ-օպերացիան դեռ շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ըմբոստության, պայքարի գնացող ողջամիտ հատվածը հարյուր հազարներով փողոցում չէ։
Ի դեպ այս ամենի գլխավոր և վերջնական նպատակը մեծ թուրանի կյանքի կոչումն է։ Թուրքերը շտապողականորեն իրականացման ճանապարհին են, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ իրենց դրածոները։ Եվ մեր պետականության և անվտանգության համար այս բարդագույն իրավիճակում, թուրքական նկրտումներին, փաստացի, Ռուսաստանն է հրապարակային արձագանքում, նրբորեն ակնարկելով մեծ թուրանի անհարկի լինելու մասին։
Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությ