Ուղիղ 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի հետ բերման գործընթացին մասնակցեցին ովքեր ասես՝ տեղի ընդդիմադիր գործիչներից ու ՄԻՊ-ից մինչև Լիբանանի Կառավարություն ու Ռուսաստան։ Միակ ոչ շահագրգիռ կողմը Հայաստանի իշխանություններն էին...
Պատերազմի ավարտից անցել ա 4 ամիս, բայց մինչ օրս ոչ անհետ կորածների նորմալ որոնողական աշխատանքներ են կատարվում, ոչ էլ գերիներին են հետ վերադարձնում։
Սա կամ դիտավորություն ա, կամ՝ դիլետանտություն։ Ես առավել հակված եմ առաջին տարբերակին։ Որովհետև տպավորություն ա ստեղծվում, որ սրանք դիտմամբ չեն զբաղվում գերիների հարցով, որ իրանց քաղաքական անկարողությունները բարդեն ընդդիմության ցույցերի վրա, անհետ կորածների հարազատներին ուղարկեն Բաղրամյան՝ սադրանքների ու ընդհանուր առմամբ լարված պահեն մթնոլորտը։ Ես սրանցից ամեն պղծության արդեն սպասում եմ։