ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում: Աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մասնավոր ոլորտում:
Ենթադրելով հնարավոր շահարկումները' տեղեկացնում եմ, որ որոշումս պայմանավորված է բացառապես անձնական պատճառներով։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին վստահության և երկամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցին այս դժվար ժամանակաշրջանում կատարած անձնվեր աշխատանքի համար։ Միասին բազմաթիվ նախագծեր իրականացրեցինք, և վստահ եմ, որ հետայսու աշխատակազմն ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր է իրականացնելու ի շահ քաղաքացիների»: