Երեկ՝ մարտի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։
Դպրոցում արված լուսանկարների տարածումից հետո ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը դասասենյակում է եղել թիկնապահների ուղեկցությամբ: Առավել զավեշտալի է այն, որ անվտանգության աշխատակիցները ոչ թե միջանցքում, այլ հենց դասասենյակում էին հսկում վարչապետին:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, բայց նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: