«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Անհնար է գնահատել ձեր դերը պետության արժանապատիվ քաղաքացիներ կրթելու, հայկական ընտանիքների ամրության, մեր արժեքների և ավանդույթների պահպանության առաքելությունը իրագործելու գործում:Մեր պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ բացառիկ արիության ու Հայրենիքը պաշտպանելու սխրագործության ուսանելի օրինակներ եք ցույց տվել: Հայ մոր, հայ կնոջ կենսագործունեության ամբողջ պատմությունը իր, ամուսինու, որդիների ու դուստրերի յուրօրինակ հերոսապատում է:
Խոնարհումս հայ կանանց, մայրերին ու քույրերին, որ արժանապատվորեն կրեցին պատերազմական շրջանի բոլոր դժվարություններն ու զրկանքները: