ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ.
«Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Անգնահատելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դերը մեր կյանքում։ Ձեր ներկայությամբ դուք հարստացնում եք մեր առօրյան, ամրապնդում ավանդական արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ: Դուք եք ընտանիքի հիմքը, նոր նվաճումների մղող հիմնական շարժիչ ուժը և այսօր, առավել քան երբևէ, չափազանց կարևոր է դարձել հայ կնոջ, հայ մոր և մեր հայ քույրերի դերի վերաիմաստավորումն ու ըստ արժանվույն գնահատումը։ Այս տոնը լավ առիթ է վերստին արտահայտելու մեր հարգանքը, սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ:
Պետական եկամուտների կոմիտեի սիրելի գործընկերուհիներ, ձեր փխրուն ուսերին այսօր մեծ պատասխանատվություն է դրված և այս դժվար պահին դուք պատվով եք կատարում ձեզ վստահված կարևոր առաքելությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համակարգում արժանապատիվ և սրտացավ ծառայության համար։
Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր երկրում և բոլորիս ընտանիքներում»,- նշված է ուղերձում։