Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով իր «Իշխանություն» ֆիլմի թիզերի մեկնաբանություններից մեկին։
«Մի անձնագրով հպարտ քաղաքացի «Իշխանություն» ֆիլմի թիզերի տակ գրում ա «Մեկ ա դուք պարտված եք»: Հայը հային: Լավ...
Համաձայն եմ: Մենք պարտվեցինք սկզբից քեզ, հայի քո տեսակին, հետո՝ թուրքին:
Համաձայն եմ: Դու ունես առաջնորդ-հերոս, քո լեզուն ու միտքը հասկացող: Իսկ մենք առաջնորդ-հերոս չունենք:
Երկիրը քոնն ա: Վայելիր քանի կարող ես:
Ու երբ ինձ հայհոյելով կգնաս իմ ֆիլմի տոմս կգնես (չկասկածես), դու կսկսես մտածել (չկասկածես): Գուցե ավելի բարի դառնաս, սկսես սիրել երկիրդ:
Իսկ երբ սկսես մտածել, դա կլինի իմ հաղթանակը, բարեկամս:
Գիտե՞ս որն է մեր տարբերությունը' ես կարող եմ ստիպել քեզ մտածել, բայց դու չես կարող ստիպել ինձ չմտածել:
Ու երբ սկսես մտածել, մենք միասին կհաղթենք թուրքին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։