Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա եւ բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։
Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։
Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում եւ Ադրբեջանում։
Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։
Այսօր առավել քան երբեւէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։
Վերջապես գործել է պետք»։