Ամեն անգամ, երբ ես կարծում եմ, որ մենք հասել ենք վերջնական հատակին, ներքեւից կրկին թակում են: Նիկոյլը գաղտագողի հայտնվեց։ Այս մասին Տելեգրամ ալիքում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ինձ տեղեկություններ են հասել, որ հոգեբուժական կլինիկաների բոլոր ղեկավարներին ցուցում է տրվել՝ ուղարկել բոլոր քայլող հիվանդներին Նիկոլի հանրահավաքին։ Եվ ես հասկացա, որ տեղի ունեցածը նոր ժանր է։ Աբսուրդի ողբերգություն: Ես վստահ եմ, որ եթե Ֆելինին ողջ լիներ, ապա նա այս դեպքը կօգտագործեր իր ֆիլմերից մեկում։
Ես դժվարանում եմ այս վարքագծի սահմանումը տալ: Ակնհայտ է, որ մեր երկրի գլխին կանգնած շայկան չունի ոչ մի սրբություն։ Եթե նրանք կարողանային, նրանք գերեզմաններից մեռածներին կբարձրացնեին, միայն թե ապահովեին իշխանամետ հանրահավաքին ներկա գտնվողների անհրաժեշտ թիվը։ Հուսամ, որ հիվանդների առանց այդ էլ փխրուն առողջությունը չի տուժի։
Հ. Գ. Հուսով եմ, որ այս գրառումը կարդալուց հետո կատարողները կփոխեն իրենց միտքը եւ հանգիստ կթողնեն այդ մարդկանց»,- գրել է Մինասյանը: