ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 
 

«Այն, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես, ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների համար առաջացած խնդիրներից մի քանիսը հետևյալն են.

1) մարդն ունի տան կամ հողատարածքի նկատմամբ իր իրավունքի գրանցումը հաստատող օրինական փաստաթուղթ (օրինակ՝ կադաստրային վկայական), սակայն զրկված է այդ գույքից, քանի որ այն ֆիզիկապես համարվում է «ադրբեջանական» տարածք (օրինակ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր).

2) մարդն ունի իր իրավունքը հողատարածքի նկատմամբ հաստատող փաստաթուղթ, սակայն չի կարողանում, օրինակ, այն օգտվել իր հողատարածքից, քանի որ դա գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ ու ավելին նրանք այդ վայրերում պարբերաբար կրակում են (օրինակ՝ Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Արավուս, Որոտան, Եղվարդ, Ագարակ գյուղերը, Գեղարունիքի մարզի Կուտ, Նորաբակ ու, առհասարակ, սահմանային դարձած գրեթե բոլոր գյուղերը):

Նույն խնդիրը վերաբերում է նաև համայնքապատկան հողատարածքներին ու դրանցից օգտվելու մարդկանց հնարավարություններին.

3) գործարարությամբ զբաղվող ընկերությանը Կառավարության որոշմամբ հատկացվել է հողատարածք, սակայն ընկերությունը չի կարողանում այն օգտագործել, քանի որ հենց այդ կոնկրետ տարածքի մի մասը զբաղեցնում են ադրբեջանական զինված ուժերը (օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնք).

4) մարդիկ զրկվել են արոտավայրեր, խոտհարքներ ու այգիներ օգտագործելու հնարավորությունից այն պատճառով, որ դրանք կա՛մ ադրբեջանական վերահսկողության ներքո են, կա՛մ նրանց զինված ուժերի նշանառության տակ (Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային դարձած բոլոր բնակավայրերը):

Այս խնդիրներին ի պատասխան՝ առանձին կողմեր նշում են, թե քանի որ այդ լուծումները հիմնված են տեղագրական քարտեզի վրա ու սրան էլ ավելանում է նաև GPS-ի ու Գուգլ քարտեզի կիրառությունը, ապա սրանք ամեն դեպքում այնպիսի լուծումներ են, որոնք պետք է հարկադրված ընդունել:

Միջազգային կանոններն իրականում բոլորովին այլ մոտեցում են ամրագրում. կադաստրային փաստաթղթերը կամ կադաստրային քարտեզներն են, որ պետք է դրվեն քննարկումների նախապատրաստման ու բանակցությունների հիմքում: Դրանք պետք է լինեն կողմերի սկզբնական (ստարտային) դիրքորոշումների հիմքում:

Միջազգային կանոնների համաձայն՝ սահմանային բնակիչների սեփականության իրավունքին, նրանց պատկանող հողերին ու տներին (անգամ հասցեներին) վերաբերող կադաստրային փաստաթղթերը պետք է նախապես ուսումնասիրվեն ու հաշվառվեն:

Պետք է հաշվարկվի, թե ինչ հնարավոր խնդիրներ կարող են առաջ գալ մարդկանց համար ու դրանից հետո նոր պետք է նախապատրաստվել միջազգային կամ միջպետական քննարկումների:

Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը, նրանց ավանդական ապրելակերպը, չի կարող խախտել նրանց իրավունքները:

Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն:

Պետք է հաշվարկվեն նաև բոլոր հնարավոր վնասները, որ մարդը կամ գործարարությամբ զբաղվող անձը կարող է կրել. այս ամենը նույնպես պետք է դառնա միջազգային բանակցությունների ու քննարկումների առարկա:

Մարդու համար չեն կարող առաջ այնպիսի պայմաններ, որոնք խաթարում են իր բնականոն կյանքն իր իսկ մշտական բնակավայրում միայն այն պատճառով, որ իր սեփականության իրավունքները հաշվի չեն առնվել սահմանների որոշման ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով:

Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի:

Այս կանոններն ամրագրված են ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ուղեցույցերում, Արդարադատո