Եթե զգում եք երկիրը վարի տալու գործընթացն ու սիրտներդ ցավում է մեր արդեն եղած ու սպասվելիք կորուստների համար, ապա դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձեւաչափով պահանջեք իշխանության հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
«Մանիպուլացիա թիվ 12.
Չաուչեսկոյի ներկայացում են անում, Բաղրամյանում խորոված են անում, էդ չե՞ն…
Հիպոթետիկ ընդունենք, որ Չաուչեսկոյի ներկայացումը շատ անընդունելի է, իսկ խորոված անելն ահավոր տգեղ բան։ Դրա մասին գրել եք այս օրերին։ Ու ավելին, դուք նույն կերպ քննադատել եք, երբ 2018-ին դագաղներ ու ծաղկեպսակներ էին դնում պատգամավորների համար, ինչպես նաեւ էլ ավելի խիստ քննադատել եք 2018-ի ու Քաղաքացու օրվա փողոցային խորովածները։
Այս քննադատությանը հաջորդած շրջանում, սակայն ողջունել եք «ժողովրդավարության բաստիոնի» մնացած «բարեփոխումները»դատական համակարգում կամ ոստիկանությունում կամ «այլ պետությունների գործակալական ցանցերի բացահայտումը»:
Այսինքն, ձեզ համար նորմալ է երբ «բռնություն քարոզող» պերֆորմանսի եւ փողոցային խորովածից հետո, դեռ հանուն ինչ որ արժեքների պատրաստ եք սատարել ձեր արժեքային համակարգից բխող քայլերին։ Ուստի եթե զգում եք երկիրը վարի տալու գործընթացն ու սիրտներդ ցավում է մեր արդեն եղած ու սպասվելիք կորուստների համար, ապա դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձեւաչափով պահանջեք իշխանության հրաժարականը։ Հիշեցնեմ դրանից հետո դեռ ունենալու եք հնարավորություն որոշելու նախկին, ներկա թե ապագա որ ուժին եք ընտրելու։
Իսկ եթե դուք դա չեք անում, ապա երկարացնում եք հողատուի քաղաքական կյանքն իր ատրիբուտիկայով»։