«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, հեռու է իրականությունից։
«Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։
Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։
Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,-գրել է իմքայլական պատգամավորը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», մնուսները պահվում են որպես «ահաբեկիչներ և դիվերսանտներ»։