Նկարում՝ զինվորները տեղափոխում են նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ զոհված Շվեդիայի թագավոր Կառլ 12-ի դին։ Նա դարձավ եվրոպական վերջին միապետը, ով զոհվեց մարտի դաշտում, կռվելով իր զինվորների հետ կողք կողքի։
Հանրահայտ Պոլտավայի ճակատամարտում հենց Կառլն էր պարտվել Պետրոս Մեծի զորքերին, բայց իմանալով նրա մահվան լուրը, այդ ժամանակ Շվեդիայի համար թշնամի համարվող Ռուսաստանում Պետրոս Մեծը սուգ հայտարարեց՝ ի հիշատակ իր ամենավտանգավոր ու ամենաքաջ թշնամիներից մեկի։ Ժամանակներն էին այդպիսին։
Հիմա ժամանակները փոխվել են, հիմա ժողովրդավարություն է, որի արդյունքում ստախոսն ու բանսարկուն երկրի ղեկավար է դառնում, պատերազմի ժամանակ դասալիքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, ու որպես այդպիսին ոչ մի բանի պիտանի չի լինում, կնոջն է ուղարկում գեներալների հետ խոսելու, իսկ կռվի ավարտից հետո դուրս է գալիս բունկերից ու սկսում հոխորտալ, պարտության մեղավորներ փնտրել, չկրակած զենքերը հաշվել ու զորքի մեջ դավաճաններ փնտրել։ Ժամանակներն են այդպիսին…
Արամ Գևորգյանի էջից: