Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Նա նոր գրառում է արել՝ խոսելով հույզերի մասին։
«Այսօր իմ ծննդյան օրն է և ինչքան ուրախ, այնքան էլ տխուր եմ.. .ինչքան ուժեղ, կրկնակի թույլ եմ... Այս տարին ինձ հասունացրեց 10 տարով, բայց նույնիսկ չապրելով։ Սովորեցրեց ուժեղ լինել, բայց միեւնույն ժամանակ կոտրեց։ Այս տարին իմ կյանքի ամենածանր ու դժվար տարին էր։ Իմ ամենամեծ նվերը ու ձեռքբերումը աղջկաս՝ Իմ Կարինայի լույս աշխարհ գալն էր, որ ուժ տվեց անցնել այս սարսափելի շրջանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ամեն մի բարի խոսքի ու մաղթանքի համար՝ ուղղված ընտանիքիս։
Անկախ նրանից տոն է, թե ոչ, ես եմ ուզում ձեզնից յուրաքանչյուրին ցանկանալ անսահման երջանկություն, խաղաղություն, թող Աստված օրհնի ձեր սիրտը, միտքը, ընտանիքը։ Բարությունն ու խաղաղությունը թող իշխի բոլորիդ տներում։ Սիրում եմ ձեզ անսահման և շնորհակալ եմ անչափ, որ միշտ ինձ ուղեկցում եք ձեր բարի և ջերմ մաղթանքներով։ Ու ամենակարևորը, շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես պարգեւել ու, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ ասել մամ»,- գրել է երիտասարդ մայրիկը։
Ծննյան օրվա առիթով Աննային հրապարակային շնորհավորել է ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը։ Նա Instagram-յան էջում Աննայի հետ լուսանկար է հրապարակել ու գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ աղջիկ։ Միշտ ժպտա»։
Նշենք, որ զույգը մեծացնում է դստերը՝ Կարինային։